Փրկարարների օգնությամբ խցանումից դուրս է բերվել մոտ 40 ավտոմեքենա


Փետրվարի 28-ին՝ ժամը 14:45-ին, Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ծաղկահովիտ գյուղի խաչմերուկում կան խցանված ավտոմեքենաներ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։


Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:


Պարզվել է, որ բախվել է երկու Vaz մակնիշի ավտոմեքենա․ տուժածներ չկան, առաջացել է խցանում (մոտ 40 ավտոմեքենա)։


Փրկարարները կարգավորել են երթևեկությունը․ խցանման մեջ հայտնված ավտոմեքենաները շարունակել են ընթացքը։


Փրկարարներն իրականացրել են հերթապահություն՝ մինչ Արագածի ՃՇՇ-ի կողմից ճանապարհի մաքրման աշխատանքների իրականացումը։

Source link

Leave a Comment