Արտահանձնում լինելո՞ւ է․ Վարդան Ղուկասյանի փաստաբանը պատասխանել է ամենից շատ տրվող հարցին

[ad_1]



Վարդան Ղուկասյանը կալանավորված չէ, ձերբակալված չէ, բայց ազատության հետ կապված մասնակի սահմանափակում կա: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց ԴՕԿ կուսակցության ղեկավար, նախկին ռազմական ոստիկան Վարդան Ղուկասյանի փաստաբան Լևոն Բաղդասարյանը:


«Անձին չեն ձերբակալել, ընդամենը կապված իրավական գործառույթներով այնտեղի պետական լիազոր մարմինների հետ հետ կատարվում է քննություն», – ասաց նա:


ԱՄՆ Միգրացիոն և մաքսային ծառայության կայքը տեղեկացնում է, որ Հայաստանում ծնված Վարդան Յուրիկի Ղուկասյանը գտնվում է Նևադա նահանգի Հենդերսոնի ձերբակալվածների ժամանակավոր պահման վայրում:

Հարցին, թե արտահանձնում լինելու է, փաստաբանը ասաց, որ դա տվյալ երկրի տիրույթում է գտնվում, այդ երկրի իրավապահ մարմինները պետք է պատասխան տան այդ հարցին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:



Source link

Leave a Comment