Հինգշաբթի Բաքվի զինվորական դատարանում առաջին անգամ ցուցմունք են տվել Արցախի երկրորդ նախագահ Արկադի Ղուկասյանն ու Արցախի երրորդ նախագահ Բակո Սահակյանը, ինչպես նաև Արցախի ԱԺ նախագահ Դավիթ Իշխանյանն ու Արցախի նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանը: Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների՝ ոչ մեկը իրեն մեղավոր չի ճանաչել առաջադրված մեղադրանքներով: Իրավապաշտպանները հիշեցնում են՝ Բաքվի դատարանում մեր հայրենակիցների արտահայտած ցանկացած խոսք, առաջին հերթին ադրբեջանական գերության մեջ գտնվող մարդու խոսք է: Ալիևի վարչակարգը մեկ նպատակ ունի՝ հնարավորինս ստորացնել հայերին: