«Սա համարում եմ հերթապահ հայտարարություն, ստիպված, «գալոչկայի» համար։ Այդ մարդիկ 500 օրից ավել է գտնվում են Բաքվի բանտերում, տանջվում, խոշտանգումների են ենթարկվում, անմարդկային մարմնական և հոգեկան ստորացումների և խոշտանգումների։ Իսկ պետությունն ունի համապատասխան լծակներ այդ գործընթացի վրա ազդելու»,- ՀՀ կառավարության դիմաց ի աջակցություն բաքվում պատանդառված մեր ռազմագերիների բողոքի ցույցի ժամանակ հայտարարեց «ՀայաՔվե» նախաձեռնության անդամ Մենուա Սողոմոնյանը՝ անդրադառնալով ՀՀ ԱԳՆ-ի հայտարարությանը։
Ըստ Մենուա Սողոմոնյանի՝ մենք ամեն օր տեսնում ենք, որ պետությունը մատը մատին չի խփում, մինչդեռ Բաքվում պատանդառված հայերը կրում են ՀՀ անձնագրեր, որտեղ նշված է, որ ՀՀ անձնագիր կրող անձի հովանավորն է ՀՀ-ն։ Մենք ոչ մի կերպ ոչ գործով, ոչ խոսքով չենք տեսնում ՀՀ հովանավորության հանգամանքը։
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: