Օպերայի հարակից տարածքում այսօր սրճարան է ապամոնտաժվել, որի տարածքը վարձակալությամբ մասնավոր ընկերության տրամադրելու պայմանագիրը նախորդիվ լուծվել էր։ Արդեն նախկին սրճարանը պետք է դառնա կանաչապատ գոտի՝ «Ռադիոլուրին» ասել է ապամոնտաժմանը ներկա Երևանի քաղաքապետը և շեշտել՝ Օպերայի մյուս սրճարանները ևս ուշադրության տակ են։
Տիգրան Ավինյանն ընդգծել է՝ տարածքի մյուս սրճարանների դեպքում ևս գնալու են այն ճանապարհով, որ վարձակալներն իրենց կամքով վերադարձնեն դրանք համայնքին։ «Կարծում եմ բոլոր պայմանները ստեղծել ենք դրա համար։ Կարծում եմ փուլ առ փուլ, առանց դատական վեճերի, քաշքշուկների կգնանք դրան»,-ասել է նա։