28.02.2025 | 21:39
Հրապարակներով, փողոցներով, նրբանցքներով, հազար ու մի ծակ ու ծուկով հորձանք էր բարձրանում:
ՈՒռցորվում, փոթորկվում, փրփրում, կատաղած պատեպատ զարկվում:
Սելավ ա, սելա:
Խաբարդա…
Եվ անեն մի ալիք, ամեն կոհակ, ամեն շիթ, կաթիլ առ կաթիլ, հյուլե առ հյուլե` նիկոլ էր քրֆում։ Քրֆում ու հայհոյում, ուշունց տալիս, վառված սրտի պես փոթորկվում ու հեծեծում։ Առվակները միանում` գետակ էին դառնում, գետակները ձուլվելով ջրառատ գետ դառնում։
Բոլոր գետերը դեպի ծով էին հոսում, ծով` ուշունցի, քֆուրի և հայհոյանքի օվկիան:
Նիկոլ, ասա դու ասա, այդ հեղեղը տեսե՞լ ես, ասա..
Աչքերդ բաց ու տես, ակնապիշ նայիր ծավալվող արհավիրքին` հայհոյանքի հուր հրեղեն շիթերն արդեն բարձրագահ աթոռիդ ոլորաններով թունեղ օձի պես վեր են սողում, դեպի վեր…
× ×
×
…Ես մի գյումրեցի կին տեսա, արցախյան չորս պատերազմների մասնակից` քրֆում էր, ո՞նց էր քրֆում, հայհոյում, հանց հրաբուխ` թքում ու ժայթքում` ուշունցակապ անում, պատկերավոր, տեղը տեղին` բառ ու բանով, գրողի պես` ստեղծագործաբար, գրողից էլ վերան` գեղարվեստորեն…
Դա 2025 թվականի փետրվարի 28-ին էր, կեսօրին, երբ օրը կիսվում էր` ինչպես նիկոլի ճակատագիրը` ավարտվող հեքիաթի խնձորի պես…
28.02.2025 թ.
Լևոն ՋԱՎԱԽՅԱՆ