Բողոքի ակցիաներ՝ միջազգային հանրության հանցավոր լռության և ՀՀ իշխանության անտարբերության դեմ

 

Բաքվի բանտում պահվող Ռուբեն Վարդանյանի կյանքին սպառնացող վտանգների մասին ահազանգերից հետո Երևանի մի քանի հասցեներում այսօր բողոքի ակցիաներ են կազմակերպվել՝ Բաքվում գտնվող բոլոր հայ ռազմագերիներին ու պատանդներին ազատ արձակելու պահանջով: Քաղաքացիները Հայաստանի իշխանությունից պահանջում են քայլեր ձեռնարկել գերիներին վերադարձնելու համար, միջազգային հանրությունից՝ ճնշում գործադրել Ադրբեջանի վրա ու դատապարտել գերիների խոշտանգումները: Արտգործնախարարության և կառավարության շենքերի դիմաց են մարդիկ հավաքվել, հետո գնացել ՄԱԿ-ի գրասենյակի մոտ՝ բողոքելու միջազգային հանրության հանցավոր լռության և անտարբերության դեմ:

 



Source link

Leave a Comment