Թրամփ. Զելենսկին պետք է փոխզիջման գնա հակամարտությունը լուծելու համար

Ուկրաինայի ղեկավարությունը ստիպված կլինի փոխզիջումների գնալ Ռուսաստանի հետ խաղաղ կարգավորման հարցում։ Այս մասին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է Սպիտակ տանը Վլադիմիր Զելենսկիի հետ հանդիպման սկզբում, հաղորդում է TASS-ը:

«Միշտ պետք է փոխզիջումների գնալ: Առանց փոխզիջման ոչ մի գործարք չի կարող կնքվել: Այսպիսով, նա (խմբ. Զելենսկին), իհարկե, պետք է որոշ փոխզիջումների գնա»,- նշել է պետության ղեկավարը՝ պատասխանելով այն հարցին, թե ինչ փոխզիջումներ կարող է անել Կիևը հակամարտության կարգավորման հարցում:

Source link

Leave a Comment