2025-ին հիմնական շեշտը դրվելու է տուրիստական ենթակառուցվածքներ ստեղծելու վրա․ «Առանց տողատակի»

Երկրում հասանելի և տրամաբանված զբոսաշրջություն պետք է զարգացնել։ Լևոն Սարդարյանի հեղինակային «Առանց տողատակի» հաղորդմանն ասել է Զբոսաշրջության կոմիտեի նախագահ Լուսինե Գևորգյանը։

Լևոն Սարդարյանն ու Զբոսաշրջության կոմիտեի նախագահը խոսել են զբոսաշրջային ոլորտի, անցած տարվա կատարած աշխատանքի, 2025-ին նախանշված ծրագրերի մասին։

Գևորգյանի խոսքով, 2024 թվականը դիվերսիֆիկացիայի տարի էր։ Տուրիզմի ոլորտը նվազումների միտում էր արձանագրել, բայց հիմնական շուկայում դիվերսիֆիկացիա է եղել, եվրոպական և ասիական երկրներից զբոսաշրջիկների աճ է գրանցվել։

Կարևորագույն ուղղություններից մեկը զբոսաշրջային ենթակառուցվածքների զարգացումն է։ Այս տարի 120 մլն դոլար ներդրվելու է զբոսաշրջային ենթակառուցվսծքների մեջ, դրանից 20 մլն դոլարը տրամադրել է ՀՀ կառավարությունը, մնացած գումարը՝ Համաշխարհային բանկը։

Զբոսաշրջության կոմիտեի նախագահը կարևորել է ոչ թե քաոտիկ կերպով, այլ հստակ հայեցակարգերով զբոսաշրջությունը զարգացնելու գործընթացը։

Հարցին՝ որքանո՞վ են հյուրանոցների բարձր գները նպաստում զբոսաշրջության ոլորտի զարգացմանը, Լուսինե Գևորգյանը նշել է, թե ՀՀ-ում պետությունը չի խառնվում գնագոյացման մեխանիզմներին։ Կա պահանջարկ, և եթե ձևավորվի այլընտրանք, լավ հյուրատների մեծ ցանց լինի, դա կազդի գների նվազման վրա։

Source link

Leave a Comment