«Դուք չեք կարող մեզ ասել՝ սա տվեք, նա տվեք…Դուք պետք է շնորհակալություն հայտնեք մեզ». Թրամփ-Զելենսկի կոշտ խոսակցություն` ուղիղ եթերում

Քիչ առաջ կայացել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Ուկրաինայի նախագահ Զելենսկիի հանդիպումը Սպիտակ տանը:

Հանդիպումից լրագրողների ներկայությամբ, ուղիղ եթերում կոշտ խոսակցություններ են տեղի ունեցել կողմերի միջև:

ԱՄՆ նախագահը հայտարարել է, որ Ուկրաինան այժմ անբարենպաստ վիճակում է և հակամարտության դադարեցման հարցում որևէ բան թելադրելու իրավունք չունի:

Նա հավելել է` եթե Կիևն ամերիկյան զենք չունենար, ապա հակամարտությունը երկու շաբաթում կավարտվեր։

«Դուք չեք կարող մեզ ասել՝ սա տվեք, նա տվեք… Դուք ուժեղ դիրք չունեք: Դուք պետք է շնորհակալություն հայտնեք մեզ: Եվ դուք դա չեք անում: Դա վատ է»,– ասել է ԱՄՆ նախագահը։

Նա նշել է, որ Զելենսկին միլիոնավոր մարդկանց կյանքի հետ է խաղում և Երրորդ համաշխարհային պատերազմի վտանգ ստեղծում:

ԱՄՆ փոխնախագահ Վենսն էլ հավելել է` Ուկրաինայում տղամարդ գրեթե չի մնացել, և Կիևը նույնիսկ չի կարողանում մարդ հավաքել բանակի համար։

Պետք է երախտապարտ լինեք, ձեր ձեռքին խաղաքարտեր չկան, զինվորականներն սպառվում են։  Դուք չեք հարգում ԱՄՆ-ին։ Դուք չեք կարող մեզ ասել՝ ուզում եմ սա, ուզում եմ այն, ասել է Դոնալդ Թրամփը:

ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը կշտամբել է Զելենսկիին՝ ԱՄՆ ներկայիս վարչակազմի նկատմամբ անհարգալից վերաբերմունքի համար։

Զելենսկիի և Թրամփի միջև  վիճաբանության է սկսվում, որին միանում է փոխնախագահ Վենսը: «Մենք երբեք չենք ընդունի հրադադարը», – ասել է Զելենսկին։

Զելենսկի -Կարո՞ղ եմ պատասխանել:

Թրամփ – Ոչ, դու առանց այն էլ արդեն շատ խոսեցիր։

– Ինչ անում եք, շատ անհարգալից է այս երկրի հանդեպ: (Թրամփ)

– Մի անգամ ասե՞լ եք՝ շնորհակալություն։ (Վենս)

– Ես մեծ հարգանք ունեմ։ Բազմիցս եմ շնորհակալ եղել։ (Զելենսկի)

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:



Source link

Leave a Comment