
Ադրբեջանի ԱԳՆ-ն արձագանքել է ՀՀ ԱԳՆ-ի հայտարարությանը:
«Մենք խստորեն դատապարտում և մերժում ենք՝ Հայաստանի արտաքին գործերի նախարարության փետրվարի 28-ի հայտարարությունը, որը պարունակում է չհիմնավորված պնդումներ՝ Ադրբեջանում ռազմական հանցագործություններ կատարելու մեջ մեղադրվող կալանավորվածների և հայազգի անձանց նկատմամբ դաժան վերաբերմունքի մասին»,- ասված է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի քարտուղար Այխան Հաջիզադեի մեկնաբանության մեջ։
«Հայաստանն այսօր փոխանակ ողջունի պատերազմական հանցագործությունների մեջ մեղադրվող մարդկանց դատավարությունը, դրանք անվանում է «բեմականացված»- ընդգծել է Հաջիզադեն։