
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Սպիտակ տանը Ուկրաինայի նախագահ Վոլդիմիր Զելենսկու հետ հանդիպումից հետո հայտարարություն է տարածել Truth Social-ի իր էջում։
Գրառումն ամբողջությամբ. «Մենք այսօր շատ բովանդակալից հանդիպում ունեցանք Սպիտակ տանը: Զելենսկին պատրաստ չէ խաղաղության, եթե Ամերիկան ներգրավված լինի, քանի որ նա զգում է, որ մեր ներգրավվածությունը նրան մեծ առավելություն է տալիս բանակցություններում։ Ես առավելություն չեմ ուզում, ես խաղաղություն եմ ուզում։ Նա անհարգալից վերաբերմունք դրսևորեց Ամերիկայի Միացյալ Նահանգներին նրա նվիրական Օվալաձև գրասենյակում: «Նա կարող է վերադառնալ, երբ պատրաստ լինի խաղաղության»,- BBC-ի փոխանցմամբ գրել է Թրամփը։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ վիճաբանությունից հետո Վոլոդիմիր Զելենսկին լքել է Սպիտակ տունը նախատեսվածից շուտ, հայտնում է Reuters-ը։ «Զելենսկին վաղաժամ լքում է Սպիտակ տունը Թրամփի հետ լարված հանդիպումից հետո»,- ասվում է հայտարարության մեջ։