Վլադիմիր Զելենսկին պատրաստ չէ ուկրաինական հակամարտության խաղաղ կարգավորմանը: Այս մասին Truth Social սոցիալական ցանցում հայտնել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։
«Մենք այսօր շատ բովանդակալից հանդիպում ունեցանք (խմբ.Զելենսկու հետ) Սպիտակ տանը: Մենք շատ բաներ իմացանք, որոնք անհնար է հասկանալ առանց քննարկելու նման կրակի և ճնշման ներքո: Զարմանալի է, թե ինչ է բացահայտվում զգացմունքների միջոցով, և եկան այն եզրակացության, որ նախագահ Զելենսկին պատրաստ չէ խաղաղության, եթե դրանում ներգրավվի Ամերիկան, քանի որ կարծում է, որ մեր մասնակցությունը նրան մեծ առավելություն կտա բանակցություններում։ Ինձ առավելություններ պետք չեն, ինձ խաղաղություն է պետք։ Նա անհարգալից վերաբերմունք դրսևորեց Ամերիկայի Միացյալ Նահանգների նկատմամբ Օվալաձև աշխատասենյակում: Նա կարող է վերադառնալ, երբ պատրաստ կլինի խաղաղության»,- գրել է ամերիկացի առաջնորդը Զելենսկու հետ հանդիպումից հետո։