Ոչ թե հանդիպում, այլ՝ բանավեճ. Թրամփը Զելենսկուն հորդորել է ժամանակից շուտ լքել է Սպիտակ տունը. Թրամփ-Զելենսկի ասուլիսը չեղարկվել է

Զելենսկուն պատին են դեմ տվել։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը վերջնագիր է ներկայացրել՝ դադարեցրու պատերազմը, դու առանց մեզ ոչինչ չես կարող անել։ Պետք է շնորհակալ լինես մեզ, որ այսքան ժամանակ օգնել ենք քեզ։

Կամ Դուք ստորագրում եք խաղաղության պայմանագիրը, կամ Դուք դուրս եք գալիս պայմանագրից. ասել է Թրամփը Զելենսկուն։

Ձեր ձեռքում ոչ մի ուժեղ խաղաքարտ չկա: Մենք ցանկանում ենք փրկել ձեր երկիրը և դադարեցնել պատերազմը։ Եթե ​​դուք չունենայիք մեր զենքերը, հակամարտությունը կավարտվեր երկու շաբաթում…Դուք ոչ մի անգամ երախտապարտ չեք եղել նախագահին.ասել է փոխնախագահ Վենսը։

Թրամփը մեղադրել է Զելենսկում երրորդ աշխարհամարտը հրահրելու և միլիոնավոր մարդկանց կյանքերի հետ խաղալու մեջ։

Ես գիտեմ, թե ինչի է պատրաստ Եվրոպան, ես ուզում եմ նախագահ Թրամփին հարցնել, թե ինչի է պատրաստ Միացյալ Նահանգները. Սպիտակ տանը Թրամփի հետ հանդիպման ժամանակ ասել է Ուկրաինայի նախագահը։

Զելենսկին նաև կոչ է արել ԱՄՆ-ին երաշխիքներ տալ Մեծ Բրիտանիային և Ֆրանսիային խաղաղապահների տեղակայման համար՝ պնդելով, որ առանց ամերիկյան երաշխիքների եվրոպացիները չեն ցանկանում զորք ուղարկել Ուկրաինա։

Թրամփը նախկինում հրաժարվել էր դա անել։

Սպիտակ տանը Զելենսկու հետ հանդիպման ժամանակ Թրամփի հայտարարություններից գլխավորը.

▪️Զելենսկին պատրաստ չէ խաղաղ կարգավորման:

▪️Զելենսկին Սպիտակ տանը անհարգալից վերաբերմունք է ցուցաբերել ԱՄՆ-ի նկատմամբ:

▪️ԱՄՆ-ը կարող է Կիևին զրկել աջակցությունից, եթե Զելենսկին չձգտի կարգավորմանը.

Զելենսկին ստիպված կլինի զիջումների գնալ Ուկրաինայի կարգավորման հարցում:

▪️Թրամփը հույս է հայտնել, որ ԱՄՆ-ն ստիպված չի լինի շատ զենք ուղարկել Ուկրաինա, սակայն ասել է, որ առաքումներ կլինեն։

Զելենսկին Թրամփի հետ վեճից հետո վաղաժամ լքել է Սպիտակ տունը, և նրանց համատեղ մամուլի ասուլիսը նույնպես չեղարկվել է։

«Դուք տեսնում եք, թե Զելենսկին ինչ ատելություն է տածում Պուտինի նկատմամբ։ Ես կդժվարանամ  նման ատելության պայմաններում  գործարք կնքել։ Նա սարսափելի ատելություն ունի»,- ասել է Թրամփը։

ԱՄՆ-ի և Ուկրաինայի միջև հազվագյուտ հանքային մետաղների վերաբերյալ համաձայնագրի ստորագրումը չեղարկվել է. գրում է Fox-ը՝ վկայակոչելով Սպիտակ տունը։

Սպիտակ տունը վաղաժամ լքած Զելենսկու մասին Թրամփն ասել է՝ նա հիմա պատրաստ չէ խաղաղության բանակցությունների, բայց երբ պատրաստ լինի, կվերադառնա այստեղ։

Leave a Comment