Ուկրաինա-Ամերիկյան ֆուագրա. ո՞ւմ և ինչի՞ համար էր պետք բադի մեծ լյարդը

Ֆրանսիական խոհանոցում կա հայտնի ֆուագրա ուտեստ՝ բադի լյարդից պատրաստվող պաշտետ: Որպեսզի լյարդը մեծանա, բադին մեծ քանակությամբ ընդեղեն են կերակրում, նաև՝ ստիպողաբար:

Բադը, իհարկե, չի ընկալում, որ արդեն լյարդի ցեռոզ ունի և չի էլ զգում մորթվելուց առաջ, որ իր հետ իր բնական վիճակին հակառակ գործողություն են անում, որովհետև մեծ լյարդ է պետք ֆուագրայի համար:

Գալիս է մորթվելու ժամանակը, բայց բադը դեռ սպասում է ընդեղենի:

Սա է հիմա տեղի ունենում Զելենսկու հետ: Նրա լյարդն արդեն մեծ է, բայց նա սպասում է ընդեղենի, իսկ Թրամփը ընդեղեն չի տալու, որովհետև լյարդն, ի դեմս Ուկաինայի ընդերքի, այլևս պատրաստ է:

Բադը չի ընկալում, որ իրեն մորթողին բացառապես լյարդն է պետք ֆուագրայի համար, իսկ ընդեղեն տալիս էր միշտ նա, ում պետք էր մեծ լյարդ:

Վլադիմիր Մարտիրոսյան, քաղաքագետ

Leave a Comment