«Ուկրաինան նույն վիճակում է հայտնվելու, ինչ վիճակում Հայաստանը՝ 2020թ․ նոյեմբերի սկզբին»․ Արա Պողոսյան | ՄԱՄՈՒԼ.ամ

Քաղաքագետ Արա Պողոսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Ամեն դեպքում Զելենսկին գնացող նախագահ է, որն, ըստ էության, այլևս չունի նախկին իշխանությունը։
     Հիմա Ուկրաինան գրեթե նույն վիճակում է հայտնվելու, ինչ վիճակում Հայաստանը 2020 թվականի նոյեմբերի սկզբին։ Իսկ հրադադարից հետո ամեն ինչ շատ ավելի դրամատիկ ընթացք կունենա։
     Հետո կսկսվի ատելություն ԱՄՆ-ի դեմ, ինչպես Հայաստանում ՌԴ-ի դեպքում, հետո ԱՄՆ-ն կնշանակվի որպես դավաճան և դաշնակցին լքած կողմ, հետո…
     Եթե ուկրաինացի ժողովուրդը չի ուզում հայտնվել հայերիս նման ողորմելի վիճակում, պետք է դասեր քաղի և ոչ մի դեպքում թույլ չտա պարտված ղեկավարին մնալ իշխանության։ Զելենսկու հեռանալն է միակ նախապայմանը, որ Ուկրաինան կկարողանա պահպանվել և բանակցել Ռուսաստանի հետ։
     Ի դեպ, այդ իմաստով բավականին հետաքրքիր են նաև Ալեքսեյ Արեստովիչի դիտարկումները»։



Source link

Leave a Comment