Լեո դու խենթ ե՞ս․ Նեյմարը պատմել է, թե ինչպես է Մեսսին վարպետության դաս տվել

[ad_1]

«Սանտոսի» բրազիլացի հարձակվող Նեյմարը դարձել է Podpah փոդքաստի հյուրը։ Բրազիլացին շատ հետաքրքիր բաներ է պատմել , ինչպես նաև խոստովանել է, որ Լիոնել Մեսսին ժամանակին խնդրել է իրեն սովորեցնել մեկ հմտություն։

«Ես օգնեցի Մեսսիին իրացնել 11 մետրանոցը: Մենք մարզման էինք, և նա ինձ հարցրեց. «Ինչպե՞ս ես այդպես 11 մետրանոցներ իրացնում»:

Ես ասացի Լեո դու խենթ ե՞ս։ Դու Մեսսին ես, եթե ես կարողաnւմ եմ դա անել, դու նույնպես կարող ես դա անել: Հետո ես սովորեցի նրան, և նա մարզվեց այդպես հարվածելու համար»,- նշել է 33-ամյա խաղացողը Podpah փոդքաստում։

Իր կարիերայի ընթացքում Մեսսին բազմաթիվ 11 մետրանոց է իրացրել, սակայն 31 անգամ գնդակը չի հայտնվել ցանցում, երբ նա մոտեցել է նշակետին։

Արգենտինացու վերջին վրիպումը 11 մետրանոցից եղել է 2022 թվականի աշխարհի առաջնության Լեհաստանի դեմ խաղում:

Source link

Leave a Comment