«Իսկ ի՞նչ կլինի, եթե ձեզ վրա ռումբ ընկնի». լրագրողի հարցը հունից հանեց Թրամփին

ԶԼՄ–ները հայտնում են, որ Զելենսկին ժամանակից շուտ լքել Է Սպիտակ տունը, իսկ համատեղ ասուլիսը չեղարկվել է։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը շատ բուռն է արձագանքել Վլադիմիր Զելենսկու հետ շփումից հետո լրագրողներից մեկի հարցին, թե ինչ կլինի, եթե Ռուսաստանը խախտի գործարքը։

«Իսկ ի՞նչ կլինի, եթե ձեր գլխին ռումբ ընկնի»,– հակադարձել է նա։

Թրամփը նշել է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ստիպված է եղել շատ բանի դիմանալ։ Նա հավելել է` Ռուսաստանին ամեն ինչում անընդհատ մեղադրում էին, իսկ դա դեմոկրատների դավադրությունն էր։

ԶԼՄ–ները հայտնում են, որ Զելենսկին ժամանակից շուտ լքել Է Սպիտակ տունը, իսկ համատեղ ասուլիսը չեղարկվել է։

Հանդիպումից հետո Թրամփը սոցցանցում գրել է, որ հանդիպումը բովանդակալից է եղել, թույլ է տվել շատ բան պարզել էմոցիոնալ զրույցի միջոցով։

«Նախագահ Զելենսկին պատրաստ չէ խաղաղության ԱՄՆ-ի ներգրավմամբ։ Նա զգում է, որ մեր մասնակցությունն իրեն մեծ առավելություն է տալիս բանակցություններում։ Ինձ առավելություն պետք չէ, ես խաղաղություն եմ ուզում», — գրել Է Թրամփը։

Նա Ուկրաինայի նախագահի պահվածքն անհարգալից է անվանել՝ նշելով, որ Զելենսկին կարող է վերադառնալ Սպիտակ տուն, երբ պատրաստ լինի խաղաղության։

Leave a Comment