
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանի ֆեյսբուքյան գրառումը. «Զելենսկիին Թրամփը «լիկվիդ» թողեց, ասաց. «պատրաստ չես, գնա, հենց պատրաստ լինես, նորից կգաս» (“come back when you’re ready for peace”):
Միշտ ասել եմ, որ միջազգային հարաբերությունները քուչի բազառից չեն տարբերվում: Հաղթողը ստորացնում է պարտվածին: Պատկերացնո՞ւմ եք, թե ինչպես են «բանակցում» ալիևն ու փաշինյանը: Հիմա հասկանո՞ւմ եք, թե ինչու է ալիևի ամեն հոխորտանքից հետո նիկոլը գլխիկոր գալիս «օջախ» ու «տնեցիներին» համոզում, որ պարտությունը հաղթանակ է: Գոնե հիմա պա՞րզ է, թե ինչու պետք է պարտվածը հեռանա ու թողնի, որ նոր բանակցող նստի սեղանի շուրջ…»:
Աղբյուրը` Արթուր Խաչատրյան