ՀՅԴ Բիւրոյի Յայտարարութիւնը. Սումկայիթեան Ջարդերի 37-րդ Տարելիցի Եւ Պաքւում Ընթացող Դատավարութեան Կապակցութեամբ

[ad_1]

1988 թուականի փետրուարն ազդարարեց ազգային զարթօնքի եւ նորագոյն ժամանակների ազատագրական պայքարի մեկնարկը, որի փառապսակը Հայաստանի վերանկախացումն էր եւ Արցախի Հանրապետութեան կերտումը:

Ի պատասխան արցախահայութեան սահմանադրական իրաւունքի իրացման խաղաղ պայքարի, Ազրպէյճանը` Խորհրդային իշխանութիւնների անտարբերութեան պայմաններում, 1988 թուականի փետրուարի 27-ից 29-ը կազմակերպեց եւ իրականացրեց Սումկայիթ քաղաքի հայ ազգաբնակչութեան արիւնալի ջարդերը: Սումկայիթին յաջորդեցին Պաքւում, Գանձակում, Շամխորում եւ այլ քաղաքներում իրականացրած հայկական կոտորածներն ու ցեղային զտումը:

1988 թուականի Սումկայիթի հայկական ջարդերը, հարիւր հազարաւորների բռնի տեղահանումը, դրանց յաջորդած արցախեան առաջին եւ 44-օրեայ պատերազմն ու Արցախի հայաթափումն ու Ազրպէյճանին բռնակցումը, Արցախի Հանրապետութեան ռազմաքաղաքական ղեկավարութեան պատանդառումն ու կեղծ դատավարութիւնն ի ցոյց են դնում տարածաշրջանում Ազրպէյճանի երկարաժամկէտ ռազմավարական նկրտումները:

Ազրպէյճանի հակահայ քաղաքականութիւնն այսօր բացայայտ դրսեւորւում է Պաքւում ընթացող դատավարութեան բեմականացմամբ, նաեւ այսպէս կոչուած «խաղաղութեան» պայմանագրի բանակցութիւնների գործընթացով, որի ակնյայտ նպատակը ոչ թէ միջազգային իրաւունքի եւ կանոնների վրայ խարսխուած խաղաղութեան հաստատումն է, այլ` հայկական պետականութեան փաստացի կազմաքանդումը, հայկական քաղաքական գործօնի վերացումը:

Սումկայիթի ջարդերի 37-րդ տարելիցի եւ Պաքւում շարունակուող դատավարական ֆարսի կապակցութեամբ ՀՅԴ Բիւրոն յայտարարում է.

. Դաշնակցութիւնը շարունակելու է հետամուտ լինել 1988 – 90 թուականներին Ազրպէյճանի կողմից իրականացուած ցեղասպանական գործողութիւնների ճանաչման, դատապարտման եւ արդար հատուցման պահանջին:

. Սումկայիթում, տարբեր այլ քաղաքներում եւ Արցախում Ազրպէյճանի կողմից իրականացրած ցեղասպանութեան զոհերի արդար փոխհատուցման եւ վերադարձի իրաւունքի պահանջը, ինչպէս նաեւ Պաքւում պատանդառուած բոլոր գերիների եւ պահուող անձանց անյապաղ ազատ արձակումը պէտք է հայ-ազրպէյճանական բանակցութիւնների օրակարգի մաս դառնան:

ՀՅԴ ԲԻՒՐՕ

28 փետրուար 2025



Source link

Leave a Comment