Ամերիկացի ձեռնարկատեր Իլոն Մասկը X սոցիալական ցանցում ուշադրություն է հրավիրել Վլադիմիր Զելենսկու ագրեսիայի և անպարկեշտ խոսքերի վրա Օվալաձև աշխատասենյակում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և երկրի փոխնախագահ Ջ.Դ.Վենսի հետ հանդիպմանը։
Մասկը X սոցցանցում վերահրապարակել է հրապարակումը, որը պարունակում էր Սպիտակ տանը տեղի ունեցած սկանդալային հանդիպման տեսագրությունը։ Հրապարակման հեղինակը դեմ է արտահայտվել այն մտքին, որ Թրամփն առանց պատճառի բորբոքված է եղել Զելենսկու նկատմամբ և մանրակրկիտ նկարագրել է վերջինիս հայտարարությունները։
Մեջբերված դրվագների թվում Մասկն առանձնացրել է Զելենսկու ռուսերենով հայհոյանքը՝ ի պատասխան Վենսի դիտողության։