
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ բանավեճից հետո Fox News-ի եթերում պատասխանելով հարցին՝ մտադի՞ր է արդյոք ներողություն խնդրել Թրամփից, Ուկրաինայի ղեկավար Վլադիմիր Զելենսկին ասել է, որ իրեն մեղավոր չի զգում։
«Ես հարգում եմ ԱՄՆ նախագահին և ժողովրդին: Չեմ կարծում, որ մենք սխալ բան ենք արել»,- ասել է նա:
Հարցին, թե պատրաստ է արդյոք հիմա վերադառնալ Սպիտակ տուն, Զելենսկին պատասխանել է՝ «ոչ»։
«Ես շնորհակալ եմ Թրամփին և Միացյալ Նահանգների ժողովրդին՝ օգնության համար: Դուք մեզ օգնեցիք գոյատևել: Առանց Միացյալ Նահանգների աջակցության մեզ համար դժվար կլինի»,- ասել է Զելենսկին:
Ուկրաինայի նախագահը նշել է, որ չի ցանկանում կորցնել «ԱՄՆ-ի հետ լավ գործընկերությունը», բայց միևնույն ժամանակ դժգոհել է ռազմական օգնության նոր փաթեթների բացակայությունից։