Մոտ 7 տարի Փաշինյանն իշխանություն ունի Հայաստանում և մարտի 1-ի 10 uպանnւթյnւններիg որևէ մեկը մինչև այսօր բացահայտված չէ. Թովմասյան – HayqNews

ԱԺ պատգամավոր թագուհի Թովմասյանը գրում է. 

«Այսօր մարտի 1-ն է. ոչ միայն գարնան առաջին օրը, այլև իմ հիշողության մեջ 2008 թվականից հետո այս օրը մնում է Երևանի կենտրոնում գրանցված 10 մարդկանց սպանությունների արյունալի օր:

Նիկոլ Փաշինյանն իշխանության եկավ «Մարտի 1»-ի բացահայտման վստահ խոստումով, բայց դա էլ ձախողեց ու բացահայտման փոխարեն քաղաքապետարանի դիմաց այդ առիթով հուշաքար տեղադրվեց:

Մոտ 7 տարի Նիկոլ Փաշինյանն իշխանություն ունի Հայաստանում՝ բացարձակ իշխանություն և այդ 10 սպանություններից որևէ մեկը մինչև այսօր բացահայտված չէ: Վերջին տեղեկությունն այս մասով այն է, որ նախաքննություն է ընթանում: Քննեք…

Եւ այսպես, «հատիկ-հատիկ» բոլոր խոստումները ձախողելով իշխանություն է պահում ստի վրա հիմնված»։ 

Leave a Comment