Դիլիջանի, Սևանի, Ճամբարակի, Անիի, Տավուշի և Աշոցքի տարածաշրջաններում ձյուն է տեղում


Մարտի 1-ին՝ ժամը 10:15-ի դրությամբ, Դիլիջանի, Սևանի, Ճամբարակի, Անիի, Տավուշի և Աշոցքի տարածաշրջաններում ձյուն է տեղում։ Այդ մասին հայտնում է «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը:


Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդով տրանսպորտային միջոցների համար։


Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։


Միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են։


Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ:

Դիտումների քանակ1

Source link

Leave a Comment