Մարտիմեկյան արյունալի իրադարձություններից անցել է 17 տարի

17 տարի առաջ Երևանի կենտրոնում ողբերգական իրադարձություններ տեղի ունեցան, որի հետևանքով զոհվեց 10 քաղաքացի:

2008թ. փետրվարի 18-ի նախագահական ընտրություններից հետո ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի կողմնակիցները հավաքվել էին Ազատության հրապարակում և պահանջում էին ընտրությունների արդյունքների վերանայում:

Նրանք 10 օր շարունակ շուրջօրյա հանրահավաքներ էին անցկացնում Ազատության հրապարակում:

17 տարի առաջ այս օրը, լուսադեմին,  նախագահական ընտրությունների արդյունքների դեմ  բողոքող քաղաքացիներին ուժով հանեցին Ազատության հրապարակից: Իսկ Մյասնիկյանի արձանին հարող տարածքում զոհվեց ՀՀ 10 քաղաքացի:

Իշխանությունները հայտարարեցին արտակարգ դրություն։

Source link

Leave a Comment