Մի շարք եվրոպացի առաջնորդներ միաձայն հանդես են եկել ի պաշտպանություն Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու՝ Վաշինգտոնում կայացած հանդիպման ժամանակ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կոշտ քննադատությունից հետո, գրում է Politico-ն։
Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը X սոցիալական ցանցում գրել է.
«Եղիր ուժեղ, խիզախ, եղիր անվախ: Դու երբեք մենակ չես, հարգելի նախագահ Զելենսկի»:
ԵՄ արտաքին գործերի նախարար Կայա Կալլասը կտրականապես դեմ է արտահայտվել ուկրաինական կարգավորման հարցում Թրամփի դիրքորոշմանը` ասելով.
«Այսօր պարզ դարձավ, որ ազատ աշխարհին նոր առաջնորդ է պետք: Մենք՝ եվրոպացիներս, պետք է դիմագրավենք այս մարտահրավերին»:
Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը Զելենսկիին ուղերձ է հղել, որում ընդգծել է.
«Սիրելի ուկրաինացի ընկերներ, դուք մենակ չեք»։
Շվեդիայի վարչապետի գրասենյակը հայտարարել է.
«Դուք պայքարում եք ոչ միայն ձեր սեփական ազատության, այլ ամբողջ Եվրոպայի ազատության համար»:
Զելենսկիին աջակցելու հայտարարություններով հանդես են եկել նաև Կանադան, Չեխիան, Իսպանիան, Լատվիան, Լիտվան և Մոլդովան։
Թրամփի և Զելենսկու հանդիպումը տեղի է ունեցել Սպիտակ տան Օվալաձև աշխատասենյակում և ավարտվել թեժ վեճով։ Արդյունքում՝ Ուկրաինայում օգտակար հանածոների արդյունահանման ոլորտում երկու երկրների համագործակցության մասին համաձայնագիր չստորագրվեց, չեղարկվեց ղեկավարների համատեղ մամուլի ասուլիսը։