ԱԳՆ-ի հուշումն Ադրբեջանին․ Հրապարակ

[ad_1]

Հրապարակ օրաթերթը գրում է․

Երեկ, տեղի տալով հայ հանրության պահանջներին, վերջապես ՀՀ ԱԳՆ-ն մի հայտարարություն տարածեց Բաքվում դատվող հայ գերիների մասին, որտեղ, չգիտես ինչու, շեշտել էին, որ «հայազգի ռազմագերիների, պատանդների դատավարություններից» տեսաձայնագրություններ եւ լուսանկարներ են ադրբեջանական մամուլում հրապարակվում: Կարծես ադրբեջանական կողմին հուշեին, որ այսուհետ հրապարակումներ մի արեք` փակ դատավարություններ արեք, որ մեր հանրությունը փողոց դուրս չգա եւ մեր համատեղ գործերին չխանգարի: Բայց անգամ այս քաղաքակիրթ հայտարարությունն Ադրբեջանը չանտեսեց` անմիջապես մի խայտառակ տեքստ հրապարակեց Ադրբեջանի ԱԳՆ-ն` մեղադրանքներով, հերյուրանքներով եւ ցինիզմով լի:



Source link

Leave a Comment