Փաշինյանը նորից բացահայտ ստել է






«Ես երբեք չեմ ասել, որ «մարտի 1»-ի գործն ամբողջությամբ բացահայտվել է, ամբողջությամբ բառը չեմ օգտագործել, ես ասել եմ, որ «մարտի 1»-ի գործում բացահայտելու հանգամանքներ կան, ավելի ճիշտ ոչ թե բացահայտելու, այլ իրավական գնահատականի արժանացնելու, քննելու, հետաքննելու»,- հարգանքի տուրք մատուցելուց հետո լրագրողների հետ զրույցում ասաց Նիկոլ Փաշինյանը։

Ինչպես հաղորդում է Yerevan.today-ը, նա նշել է, որ վերջին շրջանում տեղի է քննչական կոմիտեի նոր ղեկավարի նշանակում, նաև հակակոռուպցիոն կոմիտեի ղեկավարի մրցույթն է, ժամանակին, երբ քննարկել են գլխավոր դատախազի թեկնածությունը, «մարտի 1»-ի ամբողջական բացահայտմամբ զբաղվելը եղել է, լինելու  այն կարևոր խնդիրներից մեկը, որն ինքն իր  գործընկներներին առաջադրել է:

Նա նշեց, որ հավատում է, որ հնարավոր է ամբողջությամբ բացահայտել «մարտի 1»-ի գործը։

Հիշեցնենք, որ Փաշինյանը 6 տարի առաջ ամբիոնից բղավում էր, որ Մարտի 1-ի գործն ամբողջ ծավալով, ըստ էության, բացահայտված է:

Մեր կողմից հավելենք, որ Փաշինյանն ուղղակի ու բացահայտորեն ստում է: Ես նրա այս մի սուտը վայրկենապես հերքվում է տեսանյութով: 





Source link

Leave a Comment