Եվրոպան մնաց ինքն իր և իհարկե՝ այս նեղ մաջալին դեպի ԵՄ գնացող Նիկոլի «հույսին»․ Արտակ Զաքարյան

ՀՀԿ ԳՄ անդամ Արտակ Զաքարյանի ֆեյսբուքյան գրառումը

«Այսօր պարզ դարձավ, որ ազատ աշխարհին (Եվրոպային) նոր առաջնորդ է պետք։ Մենք՝ եվրոպացիներս, պետք է ընդունենք այս մարտահրավերը»: Այս մասին երեկ հայտարարել է ԵՄ արտաքին գործերի և անվտանգության հարցերով հանձնակատար Կայա Կալասը:

Նա նաև նշել է, որ «Ուկրաինան Եվրոպա է, և մենք աջակցում ենք Ուկրաինային, որպեսզի նա կարողանա շարունակել պայքարը Ռուսաստանի դեմ»:
Վաշինգտոնում տեղի ունեցած Թրամփ-Զելենսկի հանդիպումից հետո կարելի է ենթադրել, որ ուկրաինական հակամարտությունում Եվրոպան կանգնած է մի կողմից ընդդեմ ՌԴ-ի, մյուս կողմից՝ ընդդեմ ԱՄՆ-ի:

Եվրոպան մնաց ինքն իր հույսին և իհարկե՝ այս նեղ մաջալին դեպի ԵՄ գնացող Նիկոլի «հույսին»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:



Source link

Leave a Comment