Վլադիմիր Զելենսկին փորձում է ԱՄՆ-ին ներքաշել Ռուսաստանի հետ միջուկային պատերազմի մեջ, X սոցիալական ցանցում գրել է ԱՄՆ Ազգային հետախուզության տնօրեն Թուլսի Գաբարդը։
Նա շնորհակալություն է հայտնել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին Զելենսկու հետ բանակցություններում նրա դիրքորոշման համար։
«Շնորհակալ եմ Դոնալդ Թրամփին նրա անսասան առաջնորդության համար՝ առաջ մղելու ամերիկյան ժողովրդի և աշխարհի շահերը: Ձեր ասածը բացարձակապես ճիշտ է։ Զելենսկին տարիներ շարունակ փորձում է ԱՄՆ-ին ներքաշել Ռուսաստանի հետ միջուկային պատերազմի մեջ/Երրորդ համաշխարհային պատերազմի մեջ»,- գրել է նա: