Եվրոպան հույս ունի թուլացնել Ռուսաստանը. դա իրատեսական չէ. Ռուբիո


ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն կարծիք է հայտնել, որ դեռևս վաղ է խոսել ԱՄՆ-ի, Ռուսաստանի և Ուկրաինայի նախագահների եռակողմ հանդիպման մասին։


«Ռուսաստանը պատրաստ է փոխգործակցության, բայց մենք պետք է վերլուծենք բոլոր հարցերը: Այդ ուղղությամբ աշխատանքը տարվելու է ո՛չ տեսախցիկների առաջ և ո՛չ հանրային կերպով»,- ասել է Ռուբիոն CNN հեռուստաալիքի հետ հարցազրույցում:


Նա նաև նշել է, թե Եվրոպան ցանկանում է, որ Ուկրաինայում հակամարտությունը շարունակվի ևս մեկ տարի՝ հույս ունենալով այդ կերպ թուլացնել Ռուսաստանը։ Ռուբիոյի խոսքով՝ դա իրատեսական չէ:


ԱՄՆ պետքարտուղարն անդրադարձել է նաև Սպիտակ տանը Թրամփ-Զելենսկի հանդիպումից հետո եվրոպացի առաջնորդների հայտարարություններին:


Խոսելով ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասի հայտարարության մասին, որ «ազատ աշխարհին» նոր առաջնորդ է պետք, և այդ դերը կարող է ստանձնել Եվրոպան՝ Ռուբիոն նշել է.


«Այդ մարդիկ հիմար խաղեր են խաղում։ Ի՞նչ ծրագիր ունեն հակամարտությունն ավարտելու համար: Միակ մարդը, որն իրատեսորեն փորձում է վերջ դնել այս հակամարտությանը, Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփն է»:


Դիվանագետը հույս է հայտնել, որ Ուկրաինան կփոխի մոտեցումը և «կգործի հասուն և պրագմատիկ»: Ռուբիոյի խոսքով՝ Վոլոդիմիր Զելենսկին պատրաստակամություն չի ցուցաբերում՝ «ասել և անելու այն, ինչ անհրաժեշտ է բանակցությունների սեղանի շուրջ նստելու համար»։

Դիտումների քանակ1

Source link

Leave a Comment