ՀՀ կառավարությունը Արցախի զոհվածների ընտանիքներին կրկին ծանր դրության մեջ է դնում․ Լիլիթ Պետրոսյան

 

Զոհվածի կին Լիլիթ Պետրոսյանը ֆեյսբուքյան էջում ահազանգում է․

«Զոհվածների ընտանիքների չատերում այսօր հուսահատություն է տիրում, մարդիկ չգիտեն ինչ անեն: Հերթական պատմությունը, որով ՀՀ կառավարությունը Արցախի զոհվածների ընտանիքներին ծանր դրության մեջ է դնում:

2020թ.-ին զոհվածների Արցախից տեղահանված այն ընտանիքները, ովքեր օգտվել են ՀՀ կառավարության որոշումից, ստացել են սերտիֆիկատ ՀՀ-ում տուն գնելու նպատակով, ու եռակողմ պայմանագիր կնքել` գնորդ, պետություն (ԱՀ), բանկ, որով պետությունը պարտավորվում է վարձերը մարել: Պարզվում է վերջինս հրաժարվել է վճարել, Ներդրումային հիմնադրամն էլ գումար չունի:

Բանկը այսօր սկսել է տեղեկացնել ընտանիքներին, սարսափելին այն է, որ ընտանիքներին ժամանակ են տվել վճարումները կատարել մինչև մայիս ամիս:

Ընտանիքները ահազանգում են, ինչպե՞ս կկարողանա միայնակ կինը այդքան մեծ գումարները մուծի:

Ո՞վ է այս ամենի պատասխանատուն ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն ՀՀ կառավարություն ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան — Human Rights Defender of Armenia »:

Source link

Leave a Comment