[ad_1]
https://proffootball.am/wp-login.php?action=logout&redirect_to=https%3A%2F%2Fproffootball.am&_wpnonce=2bf890d782
Դուշան Վլահովիչը կարող է տեղափոխվել Անգլիա
«Յուվենտուսի» կենտրոնական հարձակվող Դուշան Վլահովիչը կարող է հեռանալ թուրինյան ակումբից։ Ըստ Caught Offside-ի՝ «Մանչեսթեր Յունայթեդը» որոշել է միանալ սերբ հարձակվողի համար մղվող պայքարին։
«Ծեր սինյորան» իր հերթին պատրաստ է բաժանվել Դուշանից, եթե նրա համար մոտ 60 միլիոն եվրո առաջարկեն։ Ընթացիկ մրցաշրջանում Վլահովիչը «Յուվենտուսի» կազմում մասնակցել է 32 հանդիպման՝ դառնալով 14 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ։
Նրա պայմանագիրը նախատեսված է մինչև 2026 թվականի կեսերը: