Կոբախիձեն Թրամփին «տոկունություն և արիություն» է մաղթել Զելենսկու հետ հանդիպումից հետո


Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին «տոկունություն և արիություն» է մաղթել Սպիտակ տանը Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու հետ հանդիպումից հետո:


Վրացի քաղաքական գործիչներին և եվրոպացի առաջնորդներին, որոնք աջակցություն են հայտնել Զելենսկուն, Կոբախիձեն «պատերազմի ջատագովներ է» անվանել։


Վրաստանի վարչապետի խոսքով՝ այդ հանդիպմանն ուրվագծվեց սահմանը այն ուժերի միջև, որոնք խաղաղություն են ուզում և մտահոգված են ուկրաինացիների ճակատագրով, և նրանց, ովքեր ցանկանում են կռվել «մինչև վերջին ուկրաինացին»:


«Նախագահ Թրամփը և նրա խաղաղարար ջանքերը մեկը մյուսի հետևից դատապարտում են այն մարդիկ, որոնք պատասխանատու են արյունալի պատերազմ թույլ տալու և Ուկրաինայի ու հազարավոր ուկրաինացիների սառնասրիրտ սպանության համար»,- գրել է Կոբախիձեն Facebook-ի իր էջում:

Դիտումների քանակ2

Source link

Leave a Comment