Հայաստանի բնակչության մեծ մասը արդեն ունի այդ պատասխանը, թե ով է Նիկոլին բերել, ով է Նիկոլին տվել իշխանություն․ Միկոյան

Ռոբերտ Քոչարյանի հանդեպ հակաքարոզչությունը ՀՀկ-ի և Հհկամերձ շրջանակներից սկսվել է դեռ 2008 թվականից, և դա տեղի է ունեցել թե՛ իշխանական, թե՛ իշխանամերձ պսեվդոընդդիմադիր լրատվամիջոցների, խոսացող գլուխների և այլ միջոցներով։ Այս մասին TV5-ի հարցազրույց հաղորդման ժամանակ ասաց ՀՀ երկորորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Բագրատ Միկոյանը։

«Կա նույնիսկ ինքնախոստովանական զրույց Սերժ Սարգսյանի մերձավոր հարազատի կողմից, որ ինքը տարիներ շարունակ հովանավորել է Նիկոլ Փաշինյանին։ Էն Նիկոլ Փաշինյանին, որը ուղիղ զբաղված էր ամենավերջին ապատեղեկատվությունը նախագահի և նախագահի ընտանիքի մասին տարածելով «Հայկական ժամանակ»-ի միջոցով»,- ասաց նա։

Միկոյնի խոսքով՝ 10 տարի ամբողջ ապարատը աշխատել է նախագահ Քոչարյանին դեմոնիզացնելու և հակաքարոզչություն  տանելու ուղղությամբ։

Մեկնաբանելով այն կարծիքը, թե ներընդդիմադիր դաշտում խմորումները ուժեղացնում են Փաշինյանին և նպաստում են նրա դիրքերի ամրապնդմանը, Բագրատ Միկոյանը նշեց․

«Ամենևին նման կարծիք չունեմ։ Ներընդդիմադիր դաշտում տեղի ունեցող միակ բանը, որ կարող է ուժեղացնել Փաշինյանին դա Փաշինյանի այսօրվա դրությամբ համար մեկ ընդդիմադիր ուժին հարվածելն է, իսկ որ այդ ընդդիմությունը Ռոբերտ Քոչարյանն է, անզեն աչքով է երևում»։

Մանրամասն՝ տեսանյութում։

 

 

 

Եկել է փորձառու, ժամանակին մեծ արդյունքներ ունեցած ղեկավարների շրջան․ Բագրատ Միկոյան

 

Source link

Leave a Comment