Թրամփի վարչակազմը հավանություն է տվել Իսրայելին մոտ 3 մլրդ դոլարի զենքի վաճառքին՝ Կոնգրեսի շրջանցմամբ – HayqNews

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմըհավանություն է տվել Իսրայելին մոտ 3 մլրդդոլարի զենք վաճառելուն՝ շրջանցելովԿոնգրեսին, որպեսզի երկիրը տրամադրի ավելիշատ 2 000 ֆունտանոց ռումբեր, որոնք նաօգտագործում է Գազայի հատվածում ՀԱՄԱՍ-իդեմ պատերազմում:

Ուրբաթ օրը Կոնգրեսին ուղարկված մի շարքծանուցագրերում պետդեպարտամենտըհայտնել է, որ պայմանագիր է ստորագրել ավելիքան 35 500 MK 84 եւ BLU-117 ռումբեր եւ 4 000 Predator մարտագլխիկներ վաճառելու մասին՝2,04 մլրդ դոլար արժողությամբ։

«Պետքարտուղարը որոշել եւ մանրամասնորենհիմնավորել է, որ գոյություն ունի արտակարգիրավիճակ, որը պահանջում է անհապաղվաճառք Իսրայելի կառավարությանը… դրանովիսկ հրաժարվելով Կոնգրեսի կողմից հարցիքննարկումից»,- նշվել է ԱՄՆպետդեպարտամենտի հայտարարությունում:

Առաջին մատակարարումները պետք է սկսվեն2027թ., նշվել է հաղորդագրությունում։

Նույն հիմնավորումն օգտագործելով՝պետդեպարտամենտը նաեւ հայտնել է, որպետքարտուղար Մարկո Ռուբիոն հաստատել էԻսրայելին 675,7 մլն դոլար արժողությամբզինամթերքի վաճառքը, որը կմատակարարվիհաջորդ տարվանից։

Բացի այդ, հաղորդագրությունում նշվել է, որՌուբիոն հաստատել է D9R եւ D9T Caterpillarբուլդոզերների շտապ վաճառքը 295 մլնդոլարով:

Իսրայելը ԱՄՆ արտաքին օգնության ամենամեծստացողն է նրա հիմնադրումից ի վեր՝ստանալով մոտ 310 մլրդ դոլար՝ ինֆլյացիայիհաշվառմամբ, ընդհանուր տնտեսական եւռազմական օգնություն, նշել է Արտաքինհարաբերությունների խորհուրդը:

Իսրայելի եւ Գազայի միջեւ 2023թ.պատերազմ սկսվելու պահից  ԱՄՆ-ը ընդունել է օրենք ուղիղ ռազմական օգնություն ցուցաբերելու մասին՝ ոչ պակաս, քան 12,5 մլրդ դոլարի չափով։

Leave a Comment