Ռեալը փոխարինող է գտել Կրոսին․ հայտնի են մանրամասները — Armsport.am

[ad_1]

ՊՍԺ-ի իսպանացի կիսապաշտպան Ֆաբիան Ռուիսը կարող է կարիերան շարունակել իսպանական Լա լիգայում: Այս մասին հայտնում են Todofichajes-ը։

Աղբյուրի համաձայն՝ 28-ամյա կիսապաշտպանի ծառայություններով հետաքրքրված է Մադրիդի «Ռեալը»։ «արքայական» ակումբում Ֆաբիանը կարող է փոխարինել գերմանացի Տոնի Կրոսին, որը Եվրո-2024-ից հետո ավարտեց կարիերան։ Ռուիսի տրանսֆերային արժեքը գնահատվում է 35 միլիոն եվրո։

Կիսապաշտպանի պայմանագրի ժամկետը փարիզցիների հետ ավարտվում է 2027 թվականի հունիսի վերջին:

Ընթացիկ մրցաշրջանում Ռուիսը փարիզյան գրանդի կազմում մասնակցել է 37 հանդիպման՝ դառնալով 3 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ։

Source link

Leave a Comment