Ուկրաինայի պայքարը կարևոր է բոլորիս համար. Թրյուդո

Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն աջակցություն է հայտնել Ուկրաինային այն բանից հետո, երբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու հանդիպումը Սպիտակ տանը վերածվել է վեճի։

Կանադայի կառավարության ղեկավարը նշել է, որ Ռուսաստանն անօրինական և անհիմն ներխուժել է Ուկրաինա, և արդեն երեք տարի է, ինչ ուկրաինացիները պայքարում են խիզախությամբ և համառությամբ։

«Նրանց պայքարը հանուն ժողովրդավարության, ազատության և ինքնիշխանության պայքար է, որը կարևոր է բոլորիս համար: Կանադան կշարունակի կանգնել Ուկրաինայի և ուկրաինացիների կողքին՝ արդար և կայուն խաղաղության հասնելու համար», — գրել է Թրյուդոն X-ի իր միկրոբլոգում:

Source link

Leave a Comment