Միջնորդություն է ներկայացվել Փաշինյանի, Սիմոնյանի, Ջուլհակյանի և Քոչարյանի դեմ քրհետապնդում հարուցելու համար

Միջնորդություն է ներկայացվել Փաշինյանի, Սիմոնյանի, Ջուլհակյանի և Քոչարյանի դեմ քրհետապնդում հարուցելու համար

1 մարտի 2025 – 14:42 AMT

PanARMENIAN.NetՀինգ իրավապաշտպանների նախաձեռնությունը քաղաքական–հասարակական գործիչ Էդգար Ղազարյանի գործով միջնորդություն են ուղարկել քրեական վարույթը հսկող դատախազին՝ պահանջելով քրգործ հարուցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի, ԱԺ պատգամավորներ Արուսյակ Ջուլհակյանի և Անդրանիկ Քոչարյանի դեմ։

«Հիմք ընդունելով սույն քրեական վարույթով Էդգար Ղազարյանի նկատմամբ հարուցված քրեական հետապնդումը, դրանցում տեղ գտած փաստերն ու իրավական գնահատականները, դրանք համադրելով վերոգրյալ օրենսդրական կարգավորումներին պարզ է դառնում, որ մի շարք անձանց, մասնավորապես՝ Նիկոլ Փաշինյանի, Ալեն Սիմոնյանի, Արուսյակ Ջուլհակյանի և Անդրանիկ Քոչարյանի նկատմամբ նույնպես պետք է հարուցվի քրեական հետապնդում՝ ստորև շարադրված փաստական հիմքերով»,-ասվում է միջնորդության մեջ։



Source link

Leave a Comment