Գևորգ Պապոյանն ու Դավիթ Խուդաթյանն այցելել են սահմանամերձ Նռնաձոր

Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանի, Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանի և Մեղրիի համայնքապետ Խաչատուր Անդրեասյանի հետ այցելել է սահմանամերձ Նռնաձոր բնակավայր։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնում է Գևորգ Պապոյանը:

«Գյուղի 33 բնակիչ միասին ստեղծել են կոոպերատիվ, արդեն ունեն 6,5 հա նռան այգի և ևս 5 հա կտնկեն այս տարի։ Կառավարության և միջազգային գործընկերների աջակցությամբ շուտով կունենան կաթիլային ոռոգման համակարգ, արևային էներգիայի պանելային համակարգ և գյուղտեխնիկա։
Գյուղում այս պահին «16 մլն-ի ծրագրով» կառուցվում է 10 տուն, սուբվենցիայով՝ մանկապարտեզ և պետական բյուջեի միջոցներով՝ դեպի գյուղ տանող ամբողջովին նոր ճանապարհ»,-գրել է նա:

Source link

Leave a Comment