Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը կոչ է արել ԵՄ-ին սկսել «ուղիղ քննարկումներ Ռուսաստանի հետ Ուկրաինայում հրադադարի շուրջ»։ Այս մասին հայտնում է Financial Times-ը (FT)՝ վկայակոչելով նամակը, որը Օրբանը փետրվարի 28-ին ուղարկել է Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիո Կոստային։
Ըստ հրապարակման՝ հունգարացի քաղաքական գործիչը դեմ է արտահայտվել Ուկրաինայի թեմայի շուրջ ԵՄ բոլոր 27 երկրների միջև կոնսենսուսի հասնելու Բրյուսելի փորձերին։
«Ակնհայտ է դարձել, որ Ուկրաինայի նկատմամբ մեր մոտեցման մեջ կան ռազմավարական տարաձայնություններ, որոնք հնարավոր չէ լուծել փաստաթղթերի մշակման և տեղեկատվության փոխանակման միջոցով»,- մեջբերում է FT-ն Օրբանի նամակը։ Financial Times-ի փոխանցմամբ՝ Հունգարիայի վարչապետը սպառնացել է արգելափակել Ուկրաինայի թեմայով ԵՄ բանաձեւերը։