Ուրիշի շահերի համար իր երկիրն ու ժողովուրդը մատաղ անող առաջնորդը ստացավ այն, ինչն «արդար քրտինքով» վաստակել էր․ փաստաբան – HayqNews

Փաստաբան Ռուբեն Մելիքյանը գրում է․

Անպատասխանատվության ու կեղծավորության ու տգիտության ու դատարկության ու ցուցադրականության ժամանակները գլոբալ քաղաքականության մեջ կարծեք թե ավարտվում են։ Ինձ համար այդ հատկանիշների դասագրքային մարմնավորումներն են Զելենսկին ու մեր տեղական տականքը – սիամական զույգի պես։ Ուստի այն, ինչ երեկ տեղի ունեցավ Սպիտակ տանը, ես համարում եմ շատ արդար – խալխի շահերի համար իր երկիրն ու ժողովուրդը մատաղ անող առաջնորդը ստացավ այն, ինչն «արդար քրտինքով» վաստակել էր։ Ստացավ երկու բան – սթափեցում ու նվաստացում։

Աշխարհը դառնում է ավելի դաժան, բայց նաև ավելի արդար։ Կեղծավորության դոզան արդեն չափը վաղուց անցել էր։ Զզվելի էր դարձել։ Ուղղակի զզվելի։

Leave a Comment