ՌԴ ԱԳՆ-ն մեկնաբանել է այն հարցը, որ Ռուբեն Վարդանյանը և Արցախի նախկին ղեկավարները ՌԴ քաղաքացիներ չեն, սակայն հաշվի առնելով հակամարտության կարգավորման հարցում Ռուսաստանի երկարաժամկետ միջնորդությունը և ռուս խաղաղապահների համագործակցությունը Արցախի իշխանությունների հետ, կարո՞ղ է Մոսկվան օգնել ազատ արձակել այս մարդկանց, ում իրավունքները ներկայումս կոպտորեն ոտնահարվում են Ադրբեջանում:
«Ինչպես իրավացիորեն նշվեց, նշված անձինք Ռուսաստանի քաղաքացիներ չեն։ Վստահ ենք, որ հայ-ադրբեջանական երկկողմ բանակցությունների օրակարգում հումանիտար հարցերի ընդգրկումը կնպաստի Բաքվի և Երևանի միջև վստահության մթնոլորտի ձևավորմանը։
Իր հերթին մենք հաստատում ենք մեր հավատարմությունը Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների եռակողմ պայմանավորվածություններին, ներառյալ փախստականների իրավունքների հարգումը, մշակութային, պատմական և կրոնական ժառանգության պահպանումը, ռազմական գործողությունների ընթացքում անհետ կորածների որոնումը և կալանավորների փոխանակումը: Մենք պատրաստ ենք մեր ադրբեջանցի և հայ գործընկերներին տրամադրել անհրաժեշտ օգնությունը»,- ասված է ՌԴ ԱԳՆ տարածած հայտարարության մեջ: