Բագրատաշենի անցակետում գտնվող պահեստում խոշոր հրդեհ է բռնկվել






Հունվարի 3-ին, ժամը 12։43-ին Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Բագրատաշենի անցակետում գտնվող պահեստում։ Այս մասին հայտնում են ՆԳՆ փրկարար ծառայությունից։

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը, հրշեջ-փրկարարական ջոկատից հինգ մարտական հաշվարկ, մեկ ջրատար, Պարեկային ծառայության կարգախմբեր։

Ըստ նախնական տվյալների՝ պահեստում այրվում է պիրոտեխնիկա։

Կտրվի լրացուցիչ տեղեկատվություն։





Source link

Leave a Comment