Դաշնակիցները պետք է Վլադիմիր Զելենսկիին և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին հետ բերեն բանակցությունների սեղանի շուրջ Սպիտակ տանը նրանց վիճաբանությունից հետո։ Այս կոչով հանդես է եկել Լեհաստանի պաշտպանության նախարարության ղեկավար Վլադիսլավ Կոսինյակ-Կամիշը։
«Ես կցանկանայի, որ կողմերը վերադառնան ԱՄՆ-Ուկրաինա բանակցություններին, դրա համար պետք է լինի ընդհանուր դաշնակցային կոչ»,- ասել է քաղաքական գործիչը։
Նախարարի խոսքով՝ Ուկրաինայում խաղաղ կարգավորումն անհնար է առանց ԱՄՆ-ի մասնակցության։