Աբխազիայի նախագահական ընտրությունների երկրորդ փուլն անցել է 43 տոկոս մասնակցությամբ, հայտնել է ԿԸՀ նախագահ Դմիտրի Մարշանը։ Ժամը 15:00-ի դրությամբ հանրապետությունում քվեարկածների ընդհանուր տոկոսը կազմել է 62842 մարդ։ Մոսկվայում քվեարկել է 1450 մարդ, Չերքեսկում՝ 1420։
Հիշեցնենք, որ Աբխազիայում փետրվարի 15-ին կայացած նախագահական ընտրությունների առաջին փուլում նախագահի թեկնածու Բադրա Գյունբան հավաքել էր ձայների 46,38 տոկոս, ընդդիմադիր Ադգուր Արձինբան՝ 36,92 տոկոս։