Գերմանիայի արտգործնախարարը եվրոպացիներին կոչ է արել պաշտպանել իրենց շահերը

Եվրոպացիներն իրենք պետք է ապահովեն իրենց շահերի պաշտպանությունը և զարգացնեն իրենց պաշտպանական կարողությունները, հայտարարել է Գերմանիայի արտգործնախարար Անալենա Բերբոքը՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Վլադիմիր Զելենսկիի հանդիպման ժամանակ սկանդալից հետո։

Թրամփն ու Զելենսկին հանդիպել են երեկ Վաշինգտոնում։ Հանդիպումը վերածվել է վեճաբանության։ Հազվագյուտ հողային մետաղների մասին գործարքի ստորագրումը չեղարկվել է։ Թրամփը նաև ասել է, որ չի տեսնում Զելենսկիի ցանկությունը լուծելու Ռուսաստանի Դաշնության հետ հակամարտությունը։

Բերբոքը Թրամփի և Զելենսկիի հանդիպման արդյունքն անվանել է «դաժան իրականություն»։

Source link

Leave a Comment