Առնվազն 37 մարդ է զոհվել, ևս 30-ը վիրավորվել են շաբաթ օրը Բոլիվիայի հարավ-արևմուտքում գտնվող Պոտոսի դեպարտամենտի Ույունի քաղաքում երկու ավտոբուսների բախման հետևանքով, հայտնում է Pais տեղական թերթը՝ վկայակոչելով ոստիկանությանը։
Հաղորդվում է, որ ավտոբուսներից մեկը Օրուրոյի դեպարտամենտից ուղեւորվում էր Աթոչա, մյուսը՝ Ույունիից դեպի Օրուրո: Վթարը տեղի է ունեցել Ույունի արվարձանում։
«Մենք տեղեկություններ ունենք մոտ 37 մարդու մահվան և ևս 30-ի վիրավորման մասին»,- մեջբերում է հրատարակությունը տեղի ոստիկանության հրամանատար Ուիլսոն Ֆլորեսի խոսքերը։
Ենթադրաբար, վարորդներից մեկը ոչ սթափ վիճակում է եղել, գրում է թերթը։