«Ինտերը» վերջին րոպեներին բաց թողեց հաղթանակը «Նապոլիի» հետ դիմակայությունում (տեսանյութ)


Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Իտալիայի Ա Սերիայի առաջնության 27-րդ տուրում չեմպիոն եւ առաջատար «Ինտերը» հյուրընկալվեց «Նապոլիին»։ Իտալացի Սիմոնե Ինձագիի գլխավորած թիմը հաղթանակ բաց թողեց վերջին րոպեներին։ Գրանցվեց ոչ ոքի՝ 1:1:

22-րդ րոպեին աչքի ընկավ միլանյան թիմի իտալացի պաշտպան Ֆեդերիկո Դիմարկոն։

87-րդ րոպեին հավասարությունը վերականգնեց Դանիան ներկայացնող նիգերիացի կիսապաշտպան Ֆիլիպ Բիլինգը։

Հայաստանի հավաքականի նախկին ավագ, կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն «Ինտերի» մեկնարկային կազմում էր եւ փոխարինվեց 80-րդ րոպեին։

«Ինտերը» 58 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը։ «Նապոլին» հետ է 1 միավոր եւ երկրորդն է։

Իտալիայի առաջնություն, 27-րդ տուր

«Նապոլի» – «Ինտեր»՝ 1:1 (տեսանյութ)

Ֆիլիպ Բիլինգ, 87 – Ֆեդերիկո Դիմարկո, 22

 

 Հետևեք մեզ՝ այստեղ



Source link

Leave a Comment