Բագրատաշենի անցակետի պահեստներից մեկում բռնկված հրդեհի հետևանքով երկու տուժած կա


Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Բագրատաշենի անցակետի պահեստներից մեկում բռնկված հրդեհի հետևանքով տուժածները երկուսն են։ Այս մասին հայտնում են ՀՀ ՆԳՆ–ից։

Ավելի վաղ հայտնել էինք, որ հունվարի 3-ին, ժամը 12։43-ին Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Բագրատաշենի անցակետում գտնվող պահեստում։

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը, հրշեջ-փրկարարական ջոկատից հինգ մարտական հաշվարկ, մեկ ջրատար, Պարեկային ծառայության կարգախմբեր։

Ըստ նախնական տվյալների՝ պահեստում այրվում է պիրոտեխնիկա։

 Հետևեք մեզ՝ այստեղ:



Source link

Leave a Comment